Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին նա մարտի 22-ին հայտնել է Twitter-ի իր էջում։

«Եվրոպա մեկնելու նախապատրաստության ընթացքում հանձնեցի PCR թեստ: Թեստը դրական արդյունք է տվել»,- գրել է Փսակին։

Նրա խոսքով՝ ինքն իրեն լավ է զգում, սակայն չի կարողացել մեկնել Եվրոպա։

2021 թվականի նոյեմբերին Փսակին հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով։ Պատվաստված լինելու շնորհիվ հիվանդությունը թեթև ընթացք էր ունեցել։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն