Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին վերացնել քիմիական զենքի ամբողջ պաշարը։ Համապատասխան հաղորդագրությունը երեքշաբթի Twitter-ում հրապարակել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը։

«2017 թվականին Ռուսաստանը ոչնչացրեց քիմիական զենքի իր պաշարները: Այս փաստը փաստագրել է ՔԶԱԿ-ը (Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը): ԱՄՆ-ն իր հերթին միտումնավոր ձգձգում է քիմիական զենքի մնացած 3%-ի ոչնչացումը, որը դեռ լուրջ վտանգ է ներկայացնում մոլորակի համար։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին վերացնել իր ողջ քիմիական զենքը»,- Թվիթերում գրել են ռուս դիվանագետները՝ ի պատասխան սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոնի Ջենկինսի գրառմանը, որում Մոսկվային կոչ է արվել «հայտարարել քիմիական զենքի (պաշարների) մասին»:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն