Լավրովը խոսել է Ուկրաինայի հետ բանակցությունների դժվարությունների մասին
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները ծանր են ընթանում, քանի որ ուկրաինական կողմն անընդհատ փոխում է իր դիրքորոշումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Բանակցությունները սկսվել են, դրանք դժվարությամբ են ընթանում, քանի որ ուկրաինական կողմը, թեև կարծես թե ըմբռնումով է արտահայտվել բանակցությունների ընթացքում համաձայնեցված բաների մասին, բայց անընդհատ փոխում է իր դիրքորոշումը՝ մերժելով սեփական առաջարկները»,- ասել է Լավրովը։
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ միաբևեռ աշխարհի վերածնունդը հավաքական Արևմուտքի վերջնական և գլխավոր նպատակն է՝ Ռուսաստանի և այլ ինքնիշխան երկրների հետ առճակատման հարցում։
«Կասկած չկա, որ կանոններից մեկը, որը ցանկանում է կիրառել Արևմուտքը, ցանկացած մրցակցի զսպելն է», – ասաց նա:
Shantnews.am