Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը կանչվել է Լեհաստանի ԱԳՆ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ դիվանագիտական ​​առաքելության մամուլի քարտուղար Վլադիմիր Ալեքսանդրովին։

«Հաստատում եմ, որ դեսպանն այսօր հրավիրվել է ԱԳՆ։ Դիվանագետների արտաքսման մասին լեհական լրատվամիջոցների հաղորդագրությունները թողնում ենք առանց մեկնաբանության»,- ասել է Ալեքսանդրովը։

Ավելի վաղ Լեհաստանի իշխանությունները որոշել էին երկրից արտաքսել 45 ռուս դիվանագետների։ Նշվում է, որ ռուս դիվանագետներին ծրագրվում է արտաքսել այնպիսի գործունեության համար, որը, ըստ պաշտոնական Վարշավայի, չի համապատասխանում նրանց դիվանագիտական ​​կարգավիճակին, նրանք կասկածվում են լրտեսության մեջ։

Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Բուլղարիան անցանկալի անձ է հայտարարել ռուս տասը դիվանագետների։ Բուլղարիայի ԱԳՆ-ն որոշումը բացատրել է նրանով, որ իբր Ռուսաստանի ներկայացուցիչները զբաղվել են իրենց կարգավիճակին անհամատեղելի գործունեությամբ։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն