Նոր Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքից հետո ավելի քան 40 մարդ է բերման ենթարկվել
Նոր Մոսկվայի Սկանդինավսկի բուլվարում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել 43 մարդու, այդ թվում՝ տղամարդու, որը դանակով հարվածել է վեճի մասնակիցներից մեկին։ Այս մասին հայտնել է մայրաքաղաքի ոստիկանության շտաբի պետ Օլեգ Բարանովը։
«Ժամանակ առ ժամանակ Մոսկվա քաղաքի տարածքում ընդհարումներ են լինում տարբեր էթնիկ խմբերի միջև, բոլորն էլ, որպես կանոն, ունենում են ինչ-որ կենցաղային հարցեր»,- հայտնել է նա։
Բարանովը խոստովանել է, որ միգրանտների միջև նման կոնֆլիկտներ լինում են, սակայն, ըստ նրա, ամենակարևորն այն է, թե «ինչպես է ոստիկանությունը ժամանակին արձագանքում դրան և դադարեցնում անօրինական գործողությունները»։
Մոսկվայի Սկանդինավսկի բուլվարում գտնվող բնակելի համալիրի բակում զանգվածային ծեծկռտուքի մասնակիցները փայտեր ու ձողեր են օգտագործել։ Մեկ հոգի դանակահարվել է և հոսպիտալացվել, նրա վիճակը գնահատվում է ծանր։ Ոստիկանությունը հաղորդում է, որ այս փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ խուլիգանության համար: Ծեծկռտուքի որոշ մասնակիցներ ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ մանր խուլիգանության հոդվածներով և օտարերկրյա քաղաքացու կողմից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կանոնների կամ կացության ռեժիմի խախտման հոդվածներով։
Պարզվում են միջադեպի պատճառներն ու մանրամասները։
Shantnews.am