Ռուսաստանն այլևս գազ չի վաճառի արտարժույթով
Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման սկզբում ասել է, որ Ռուսաստանն այլևս գազ չի վաճառի արտարժույթով։
«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Արևմուտքը ոչ լեգիտիմ որոշումներ է կայացրել՝ սառեցնելու ռուսական ակտիվները։ Արևմուտքը գիծ է քաշել իր արժույթների հուսալիության վրա, հատել է վստահությունը այդ արժույթների նկատմամբ: Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ ԵՄ-ն չեն կատարել Ռուսաստանի հանդեպ իրենց պարտավորությունները»,- ասել է նախագահը։
-Մեր ապրանքները ԵՄ և ԱՄՆ հասցնել, դոլարով վճարում ստանալը մեզ համար իմաստ չունի։ Որոշվել է անբարյացակամ երկրներին մատակարարվող բնական գազի դիմաց վճարի փոխանցումը իրականացնել ռուսական ռուբլով։ Մենք հրաժարվում ենք օգտագործել բոլոր վտանգված արժույթները»,- հավելել է նա։
Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ ՌԴ-ն բոլոր մատակարարումները կպահպանի ավելի վաղ կնքված պայմանագրերով։
«Փոփոխությունները կազդեն միայն վճարային արժույթի վրա, որը կփոխվի ռուսական ռուբլով»,- պարզաբանել է պետության ղեկավարը։
Պուտինը հանձնարարել է Կենտրոնական բանկին երաշխավորել բոլոր արևմտյան ընկերություններին մեր շուկայում ռուբլի գնելու հնարավորությունը։ Կարգավորողին մեկ շաբաթ ժամանակ է տրվել գործառնությունների կատարման ընթացակարգ մշակելու համար։
Shantnews.am