ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը բացառել է Ուկրաինա դաշինքի խաղաղապահ զորքեր ուղարկելու հնարավորությունը։ Այդպիսով, նա պատասխանել է Լեհաստանի համապատասխան առաջարկին՝ մեջբերում է Reuters-ը։

Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ, բայց կշարունակի աջակցել Կիևին։ «Դուք պետք է հասկանաք, որ կարևոր է աջակցել Ուկրաինային, բայց նաև կարևոր է կանխել Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև պատերազմը։ Ուստի մենք հստակ ասել ենք, որ զորք չենք ուղարկի Ուկրաինա»,- խոստացել է գլխավոր քարտուղարը։

Նրա խոսքով՝ դաշինքն Ուկրաինայի զինված ուժերին արդեն տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, որպեսզի բանակը կարողանա մարտական ​​գործողություններ իրականացնել առաջնագծում, մասնավորապես՝ տասնյակ հազարավոր զինվորականներ է պատրաստել։

Դաշինքի արտահերթ գագաթնաժողովը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, տեղի կունենա մարտի 24-ին։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին տեսահոլովակով դիմելու է դաշինքի անդամներին։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն