Տեխնիկապես հնարավոր է գազի համար վճարել ռուբլով, բայց դա կստիպի ԵՄ-ին շրջանցել սեփական պատժամիջոցները, ասել է Բունդեսթագի էներգետիկայի և կլիմայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Կլաուս Էռնստը։

«Այո, տեխնիկապես հնարավոր կլիներ վճարել ռուբլով: Ռուսաստանի տեսանկյունից դա նպատակահարմար է: (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի որոշումը կստիպի «ոչ բարեկամ պետությունների» ցուցակում հայտնված երկրներին շրջանցել ընդունված պատժամիջոցները: Դա կարող է էլ ավելի բորբոքել ռուսական էներգակիրների բոյկոտի մասին քննարկումները»,- ՏԱՍՍ-ին ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ ռուսական էներգետիկ ռեսուրսների բոյկոտը բացասական հետևանքներ է խոստանում Եվրոպային։ Էռնստը նաև ընդգծել է, որ մինչ այժմ Գերմանիայի կառավարությունը ցանկանում էր շարունակել ռուսական էներգակիրների գնումը։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն