Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեան հինգշաբթի բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով: Այս մասին հայտնում է Ճապոնիայի առափնյա պահպանությունը։
Գործակալությունը ձկնորսական նավերին զգուշացնում է հնարավոր վտանգի մասին, ինչպես նաև, որ հրթիռի բեկորներին հայտնաբերելու դեպքում դրանց չմոտենալ, գրում է ՏԱՍՍ-ը:
Ճապոնիայի վարչապետի գրասենյակում ստեղծվել է արտակարգ իրավիճակների շտաբ՝ արձակման մասին տեղեկություններ հավաքելու համար։
Հարավային Կորեայի զինվորականները հայտնում են նաև, որ ԿԺԴՀ-ն «անհայտ արկ» է արձակել։
Վերջին անգամ ԿԺԴՀ-ն, ինչպես հայտնում է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, բալիստիկ հրթիռ արձակելու փորձ է արել մարտի 16-ին, սական այն անհաջող է եղել։
Tert.am