ՈՒԵՖԱ-ն, ամենայն հավանականությամբ, չի ընդունի Եվրո-2028-ն անցկացնելու Ռուսաստանի հայտը
ՈՒԵՖԱ-ի ղեկավարները շտապ բանակցություններ կանցկացնեն նախքան Ռուսաստանի ֆուտբոլային միության՝ Եվրո-2028-ն անցկացնելու հայտը մերժելը: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Ռուսաստանի հայտն, ամենայն հավանականությամբ, կմերժվի: ՈՒԵՖԱ-ում կարծում են, որ հիմա Ռուսաստանում միջազգային մրցաշարեր անցկացնելն անիրատեսական է: Եվրո-2028-ն ընդունելու համար պայքարում են նաև Մեծ Բրիտանիան և Իռլանդիան: Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի կազմակերպիչները կորոշվեն 2023 թվականի սեպտեմբերին:
Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն ռուսական բոլոր թիմերին՝ թե՛ հավաքական, թե՛ ակումբային, զրկել էին իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից՝ կապված Ուկրաինայի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելու հետ:
Shantnews.am