Երբ գործ ունես միջուկային տերության հետ, պետք է հաշվարկես բոլոր հնարավոր հետևանքները. ՄԱԿ-ում ՌԴ փոխդեսպանը՝ միջուկային կոճակը սեղմելու հավանականության մասին
ՄԱԿ-ում ՌԴ փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկին բրիտանական Sky News-ին տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանը կարող է սեղմել միջուկային կոճակը, եթե երկիրը գոյաբանական սպառնալիքի առերեսվի:
Պատասխանելով լրագրողի հարցին առ այն՝ արդյոք Պուտինն իրավացի՞ է մնացած աշխարհի վրա միջուկային պատերազմի հեռանկարը պահելու համար, Պոլյանսկին ասել է.«Եթե Ռուսաստանը հրահրվում է ՆԱՏՕ-ի կողմից, եթե Ռուսաստանը հարձակման է ենթարկվում ՆԱՏՕ-ի կողմից, ինչու ոչ, մենք միջուկային տերություն ենք։ Չեմ կարծում, որ դա ճիշտ է ասել, բայց Ռուսաստանին սպառնալը և միջամտել փորձելը ճիշտ չէ։ Ուստի, երբ գործ ունես միջուկային տերության հետ, իհարկե, պետք է հաշվարկես վարքագծիդ բոլոր հնարավոր հետևանքները»:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Tert.am