Ռուսաստանում Telegram-ի աշխատանքում խափանումներ են նկատվում: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ինտերնետային ռեսուրսների աշխատանքը վերահսկող Downdetector ծառայությունը:

Մոսկվայի ժամանակով 13:58-ի դրությամբ գրանցվել է Telegram-ի աշխատանքի խափանումների մասին 1600 հաղորդում։ Մոսկվայի ժամանակով ժամը 14:10-ի դրությամբ հաղորդումների թիվը նվազել է՝ հասնելով 276-ի։

Ըստ Downdetector-ի՝ խնդիրների մասին հայտնած օգտատերերի 67%-ը դժգոհել է սերվերի միացումից, 21%-ը՝ հավելվածից, իսկ 12%-ը՝ հաղորդագրություններ ստանալու հետ կապված խնդիրներից։

Ամենաակտիվ խափանումները գրանցվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Եկատերինբուրգում։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն