Բեռլինում ընթացող շախմատի Գրան Պրիի խաղարկության 2-րդ տուրում AԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Գրիգորի Օպարինի հետ:

A խմբում կայացած մյուս մրցախաղում միավորը կիսել են Անդրեյ Եսիպենկոն և Հիկարու Նակամուրան: 2 տուրից հետո A խմբում 1,5 միավորով աղյուսակը գլխավորում է Լևոն Արոնյանը:

Այսօր կայանալիք 3-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի Անդրեյ Եսիպենկոյի հետ: B խմբում 1,5 միավորով աղյուսակը գլխավորում է Լերնիեր Դոմինգեսը: C խմբում նույնքան միավորով առաջատարն Ալեքսանդր Պրեդկեն է: D խմբում էլ 1,5 միավորով առաջատարն է Նիկիտա Վիտյուգովը:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն