Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ ի՞նչ ակնկալել միջազգային հանրությունից․ Քրիստիննե Գրիգորյան
Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություններին ինչպե՞ս է արձագանքում միջազգային հանրությունը և ի՞նչ ակնկալել․ հարցին անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։
«Բնականաբար մեր ակնկալիքն ուղղակի հայտարարություն անելը չէ, և դա նաև արտահայտվում է այն գործողություններով, որոնք թե՛ պարոն Ստեփանյանի հետ համագործակցված, և թե՛ այսպես յուրաքանչյուրս մեր հերթին կատարում ենք, դրանք և խորհրդապահական զրույցներ ու փաստերի ներկայացումներն են ԵԱՀԿ համանախագահության դեսպաններին ՝ Հայաստանում, Երևանում հավատարմագրված, պերմանենտ կապն է իրավիճակի, փաստերի, տեսանյութերի, ֆոտոների, ապացույցների ներկայացման առումով։ Ես ակտիվ կապի մեջ եմ գտնվում դեսպանների հետ, ու նաև այդ հայտարարությունները միջազգային մեր գործընկեր կազմակերպությունների ցանցերին ուղղարկվող գործողությունն է, որը մենք նույնպես անում ենք։ Կարծում են՝ այստեղ որքան ավելի մեծ լինի բոլորիս արձագանքը, շատ ավելի հետևողական լինենք այդ փաստերը ներկայացնու ու կապելու դրանք իրականության հետ, իսկ իրականությունը էթնիկ զտման նպատակ է հետապնդում, այդքան ավելի կուժեղացնենք ուշադրությունը և հուսանք, որ կհասնենք հարցի լուծման»,- նշեց Քրիստիննե Գրիգորյանը։
Shantnews.am