ՌԴ-ն Եվրոպայում ունի «ավելի սթափ դիրքորոշում ունեցող» դաշնակիցներ․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնությունը Եվրոպայում դաշնակիցներ ունի, որոնք «ավելի սթափ դիրքորոշում» ունեն, սակայն Արևմուտքի համընդհանուր հակառուսական հիստերիան ցավալի է։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կան երկրներ, որոնք շատ ավելի կառուցողական և սթափ, ավելի ինքնուրույն դիրքորոշում ունեն: Մենք չենք անվանի նրանց, բայց դրանք կան»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Ռուսաստանը Եվրամիության երկրներում ունի դաշնակիցներ, որոնք ՆԱՏՕ-ի և Եվրոպական խորհրդի գագաթնաժողովների ընթացքում կարող են տեղ հասցնել Մոսկվայի դիրքորոշումը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ այս երկրները լավ հայտնի են մասնագետներին, սակայն նա կրկին չի հնչեցրել այդ երկրների անունները։ Միևնույն ժամանակ Պեսկովը նշել է, որ «երկրների մեծ մասը ենթարկվում է տեղի ունեցողի էության հիստերիկ և քիչ ադեկվատ տեսլականին, ինչը ցավալի է»։
Shantnews.am