Խաղաղ օվկիանոսում՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափերի մոտ, 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական շտաբը, փոխանցում է RIA Novosti-ն։

Էպիկենտրոնը գտնվել է 50 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։

Ցնցումները զգացվել են 16 պրեֆեկտուրաներում։

Անցած հինգշաբթի ևս նույն տարածքում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Հայտարարվել էր ցունամիի վտանգ։ Տարերային աղետը 3 մարդու կյանք էր խլել, վիրավորվել էր մոտ 200 մարդ։ Հոնսյու կղզու հյուսիսում և հյուսիս-արևելքի մի շարք շրջաններում  գրանցվել էին հոսանքազրկումներ։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն