Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է Պուտինի հետ բանակցություններ վարել շաբաթվա վերջին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է շաբաթվա վերջին ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները:
«Հնարավոր է, որ ես կրկին Պուտինի հետ բանակցություններ վարեմ շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին։ Այդ բանակցություններում մենք պետք է քննարկենք և գնահատենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները»,- ասել է Թուրքիայի ղեկավարը լրագրողներին ինքնաթիռում՝ վերադառնալով Բրյուսելից:
Shantnews.am