Իսրայելում կիրակի և երկուշաբթի «պատմական» գագաթնաժողով կանցկացվի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԱՄԷ-ի, Մարոկկոյի և Բահրեյնի արտաքին գործերի նախարարների միջև, հայտնում է Իսրայելի ԱԳՆ-ն։

«Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդի հրավերով Իսրայելը կհյուրընկալի պատմական դիվանագիտական ​​գագաթնաժողովն այս կիրակի և երկուշաբթի (27/03 և 28/03)»,- ասվում է նախարարության Twitter-ում։

Նշվում է նաև, որ ԱՄՆ պետքարտուղարը և արաբական երեք երկրների նախարարները կժամանեն Իսրայել «մի շարք դիվանագիտական ​​հանդիպումների համար»։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն