Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական կողմը պնդում է համապարփակ համաձայնագրի հարցում, որտեղ բացի Ուկրաինայի չեզոք կարգավիճակից և անվտանգության երաշխիքներից՝ կլինեն նաև Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող դիրքորոշումներ՝ լրագրողներին ասել է ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Այս մասին գրում է РИА Новости-ն:

«Մենք պնդում ենք կնքել համապարփակ պայմանագիր, որը, բացի Ուկրաինայի չեզոք կարգավիճակից, ի լրումն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների, նախատեսում է մի շարք դիրքորոշումներ, որոնք կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար. ապառազմականացում, ապաազգայնականացում, Ղրիմի և Դոնբասի ճանաչում, ինչպես նաև մի շարք այլ պայմանագրային դիրքորոշումներ»,- ասել է Մեդինսկին և հավելել, որ առանց դրանց քննարկման ու դիտարկման՝ ռուս-ուկրաինական համաձայնագրի կնքումը քիչ հավանական է:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն