Ֆրանսիան Ադրբեջանին հորդորել է վերադառնալ ելման դիրքեր
Ֆրանսիան ափսոսանք է հայտնում ԼՂ Փառուխ և Խրամորթ բնակավայրերի շրջանում տեղի ունեցած զինված միջադեպերի և զորքերի տեղաշարժի հետ կապված և հորդորում Ադրբեջանին վերադարձնել ուժերը 2020թ․ նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին հայտարարությամբ ամրագրված ելման դիրքեր։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում զետեղված հայտարարության մեջ։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել ԼՂ բնակչության գազամատակարարման հերթական խափանման կապակցությամբ և մատակարարումները վերականգնելու կոչ արել։
Եվրոպայի հարցերով և արտաքին գործերի նախարարը բարձրացրել է այդ հարցը իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ վերջին հանդիպումների ժամանակ և մատակարարումների շուտափույթ վերականգնման կոչ արել՝ նշելով, որ եղանակային անբարենպաստ պայմանները դեռևս պահպանվում են այնտեղի բնակիչների համար։
«Ֆրանսիան մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ նպաստելու երկխոսությանն ու քննարկվող տարբեր հարցերի շուրջ առաջընթացին»,-նշված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Shantnews.am