ԱՄՆ-ն խոստանում է պատժել այն երկրներին, որոնք օգնում են Մոսկվային խուսափել պատժամիջոցներից։ Այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն մի շարք գործիքներ ունի պատժամիջոցների լիարժեք կատարումն ապահովելու համար, և դրանցից մեկը երրորդ կողմերի իրավասության ներքո գտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ընդգրկումն է, որոնք չեն պահպանում ԱՄՆ պատժամիջոցները կամ փորձում են խուսափել դրանցից:

«Այս գործիքներն այս պահին լավ հասկանալի են ողջ աշխարհի ընկերություններին և երկրներին, և մենք պատրաստ ենք դրանք կիրառել, եթե դրա անհրաժեշտությունը ծագի», – հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդականը՝ չճշտելով, թե որ երկրների կամ ընկերությունների մասին է խոսքը:

Նշենք, որ Financial Times-ի հրապարակման համաձայն, ԱՄՆ-ն խոստանում է պատժել այն երկրներին, որոնք օգնում են Մոսկվային խուսափել պատժամիջոցներից: Խոսքը Հնդկաստանի, Չինաստանի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Հայաստանի մասին է։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն