«Ոսկե դպրոց» հումորային հեռուստասերիալից լսարանին հայտնի դարձած դերասանուհի Լիանա Հակոբյանը տևական ժամանակ է՝ չի նկարահանվում հեռուստատեսային նախագծերում։

Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է այս շրջանի զբաղվածության, արտաքին փոփոխությունների և նոր նախագծերի մասին:

«Այժմ նկարահանվում եմ հումորային 2 նախագծում և զբաղվում եմ մոդելային բիզնեսով: Երկար դադարից հետո ինձ մոտ ակտիվ նկարահանումների շրջան է, նաև ունեմ մոդելային համագործակցություն»,- ասաց նա:



Տևական դադարից հետո Լիանան շուտով կվերադառնա եթեր։ «Այս դադարի ընթացքում զբաղվել եմ իմ կազմվածքով, սննդակարգով, ամբողջ ժամանակս տրամադրում էի դրան ու դերասանական գործունեությունս բավականին պասիվ էր։ Եղել են նախագծերի առաջարկներ, որոնք մերժել եմ կամ ես չեմ համապատասխանել ինչ-որ նախագծերի ձևաչափերի ու չի ստացվել համագործակցությունս»,- ասաց Լիանան և հավելեց, որ պատրաստ է վերադառնալ հեռուստաէկրաններ:

Դերասանուհին նաև ընդգծեց, որ հեռուստադիտողին նորովի է ներկայանալու: «Հիմա նիհարել եմ 33 կգ ու կարող եմ հանդես գալ նորովի։ Որոշել եմ օգտագործել այդ հնարավորությունը ու ներկայանալ հեռուստադիտողին հենց այսպես։ Արդեն սկսել ենք նկարահանումները, պարզապես առայժմ իրավունք չունեմ փակագծեր բացել, թե որտեղ եմ խաղում,- ասաց դերասանուհին և շեշտեց, որ իր մոտիվացիայի և աշխատանքի աղբյուրը հենց ինքն է:-Իմ արդյունքները մոտիվացնում են ինձ, նայում եմ՝ ինչպիսին եմ եղել նախկինում և հիմա: Սկզբնական շրջանում ինձ համար շատ բարդ էր առողջ ապրելակերպի որոշումը, իսկ հիմա դա դարձել է իմ առօրյայի մի մասը»:



Լիանան պատմեց նաև արտաքին փոփոխությունների և հասարակության արձագանքի մասին: «Տարիներ առաջ արել եմ պլաստիկ միջամտություն, վիրահատել եմ քիթս, բայց մարմնիս վրա ոչ մի պլաստիկ միջամտություն չկա։ Շատերը մտածում են, որ կան փոփոխություններ, բայց ոչ: Դեմքիս վրա կան էսթետիկ փոփոխություններ, ես չեմ թաքցնում դրանք, դա հնարավորություն է, որից ես օգտվում եմ: Մեր հասարակությունը դեռևս ունի կարծրատիպեր, բայց ես զգում եմ, որ ժամանակի ընթացքում մարդիկ սկսում են նորմալ վերաբերվել այդ ամենին»,- ասաց նա:




Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն