Չինաստանում ուղևորափոխադրող Boeing 737 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերված նմուշներում պայթուցիկ բաղադրիչներ չեն հայտնաբերվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Գուանսի-Չժոունի ինքնավար շրջանի փրկարարական ջոկատի հրամանատար Չժեն Սին:

«Ֆիզիկաքիմիական լաբորատորիան ընդունել է ընդհանուր առմամբ 66 նմուշ, որոնցից 41-ի ուսումնասիրումն արդեն ավարտված է: Պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել»,- հայտնել է Սին:

China Eastern Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ուղևորափոխադրող ինքնաթիռը, որը Կունմինից թռնում էր Գուանսու, մարտի 21-ին կործանվել էր: Ինքնաթիռում կործանման պահին կար 132 մարդ:

Օդանավի կործանման հնարավոր պատճառները դեռևս չեն ասվում:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն