Թուրքիան և մյուս երկրները պետք է աջակցեն Ռուսաստանի հետ երկխոսությանը՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար։

Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

«Եթե բոլորն այրեն կամուրջները Ռուսաստանի հետ, ի վերջո ո՞վ պետք է խոսի նրա հետ։ Ուկրաինացիները պետք է աջակցություն ստանան, որպեսզի կարողանան պաշտպանել իրենք իրենց։ Սակայն ՌԴ-ի փաստարկները պետք է լսելի լինեն»,-ասել է նա։

Ավելի վաղ Անկարան բազմիցս հայտարարել էր, որ մտադիր չէ միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, որպեսզի վնաս չհասցնի սեփական տնտեսությանն ու բաց թողնի Մոսկվայի հետ երկխոսության ճանապարհը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն