Մակրոնը դեմ է արտահայտվել Պուտինի հասցեին Բայդենի հնչեցրած հայտարարություններին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իրեն թույլ չի տա վիրավորել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, ինչը թույլ է տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին կիրակի հայտնել է Agence France-Presse (AFP) գործակալությունը։
AFP-ի փոխանցմամբ՝ Մակրոնը, մեկնաբանելով Բայդենի խոսքերը ՌԴ առաջնորդի մասին, ասել է, որ ինքը «երբեք չէր օգտագործի» նման խոսքեր։ Ֆրանսիայի ղեկավարը նաև կոչ է արել զերծ մնալ «խոսքերից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Ուկրաինայում հակամարտության սրման», հայտնում է AFP-ն։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ «վաղը կամ վաղը չէ մյուս օրը ծրագրում է զրուցել Ռուսաստանի ղեկավարի հետ»։ Զրույցի ընթացքում ակնկալվում է, որ կբարձրացվի Մարիուպոլի բնակիչների տարհանման հարցը, որը, Մակրոնի խոսքով, «անհրաժեշտ է հնարավորինս արագ իրականացնել»։
Հիշեցնենք, շաբաթ օրը Բայդենն այցելել է Վարշավայի ազգային մարզադաշտում գտնվող Ուկրաինայից փախստականների տեղավորման կենտրոն։ Սպիտակ տան մամուլի կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ նախագահը զրուցել է հենց փախստականների, ինչպես նաև նրանց օգնող կամավորների հետ։ Բայդենը կրկին իրեն թույլ է տվեց Պուտինի հասցեին արտահայտություններ անել։ Լրագրողներից մեկը նրան հարցրել է, թե ինչ կարծիքի է ՌԴ ղեկավարի մասին՝ Ուկրաինայում այժմ կատարվող իրադարձությունների համատեքստում։ «Նա մսագործ է , ես այդպես եմ մտածում այդ մասին»,- պատասխանել է Բայդենը։
Shantnews.am