Սերբիան չի միանա Հյուսիսատլանտյան դաշինքին, քանի որ լավ հիշում է, թե ինչ արեց ՆԱՏՕ-ն այս երկրի հետ 1999թ․-ին։ Այս մասին կիրակի օրը Բոր քաղաքում նախընտրական հանրահավաքում հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Ես ձեզ ասում եմ՝ մենք չենք անդամակցի ՆԱՏՕ-ին, մենք չենք անդամակցի ՆԱՏՕ-ին, քանի որ չենք կարող մոռանալ, թե ինչ են նրանք արել մեր երկրի հետ: Մենք ինքներս ենք ուզում պաշտպանել մեր ազատությունը, մեր դրախտը և մեր հողը»,- ասել է նա։

Մարտի 24-ին լրացավՀարավսլավիայի վրա ՆԱՏՕ-ի հարձակման 23 տարին։ ՆԱՏՕ-ի տվյալներով՝ գործողության ընթացքում դաշինքի ավիացիան կատարել է 38000 թռիչք, որոնցից ավելի քան 10000-ի նպատակը ռմբակոծումն էր։

Ռմբակոծության հետևանքով, սերբական տվյալներով, զոհվել է 3,5-ից 4 հազար մարդ, մոտ 10 հազարը վիրավորվել է, որոնց երկու երրորդը խաղաղ բնակիչներ են։ Նյութական վնասը կազմել է 100 միլիարդ դոլար։ Հարավսլավիայի ռմբակոծման երեք ամիսների ընթացքում Սերբիայի վրա արկերով 15 տոննա սպառված ուրան է նետվել։ Դրանից հետո երկիրը Եվրոպայում քաղցկեղով հիվանդացության թվով առաջին տեղն է զբաղեցրել, իսկ ռմբակոծությունից հետո առաջին 10 տարում Հանրապետությունում քաղցկեղով հիվանդացել է մոտ 30 հազար մարդ, որոնցից 10-ից 18 հազարը մահացել է։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն