Հյուսիսային Կորեան կշարունակի զարգացնել հարձակողական սպառազինությունը․ Կիմ Չեն Ին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կշարունակի զարգացնել հարձակողական սպառազինություն։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հյուսիսկորեական ԶԼՄ-ներին։
«Մենք կշարունակենք ազգային պաշտպանության ներուժի ամրապնդման, ավելի ուժեղ հարվածային միջոցների մշակման նպատակին ձգտել, որով կհագեցենք մեր Ժողովրդական բանակը»,-ասել է նա։
Այդ մասին Կիմ Չեն Ինն ասել է գիտնականների և պաշտոնյաների հետ համատեղ լուսանկարվելու ժամանակ, որոնց շնորհիվ կայացել է Հվասոն-17 նոր տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական հաջող արձակումը։
Նշենք, որ Հյուսիսային Կորեան մարտի 24-ին իրականացրել է տարեսկզբից ի վեր 12-րդ հրթիռային արձակումը։
Shantnews.am