Կարեւոր է շարունակել պայմանավորվածությունների իրականացումը. Պեսկով
Կրեմլը անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների պահմանումը, իսկ տարածաշրջանում աճող լարվածության պայմաններում խաղաղապահների լրացուցիչ կոնտինգենտի մասին հարցը պետք է տալ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը
«Այդ հարցը պետք է տալ մեր զինվորականներին: Նրանք կապի մեջ են ադրբեջանական և հայկական կողմերի հետ: Այժմ գլխավորն այն է, որ բոլոր կողմերը շարունակեն պահպանել համապատասխան պայմանավորվածությունների պայմանները»,- երկուշաբթի լրագրողներին ասել է նա:
hy.armradio.am