Կրեմլն արձագանքել է Պուտինի մասին Բայդենի նոր հայտարարությանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր հայտարարությունը տագնապալի է, մենք կշարունակենք հետևել և ուշադիր արձանագրել նման հայտարարությունները, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Սա հայտարարություն է, որն, իհարկե, անհանգստություն է առաջացնում: Մենք կշարունակենք ուշադիր հետևել ԱՄՆ նախագահի հայտարարություններին: Մենք ուշադիր արձանագրում ենք դրանք և կշարունակենք դա անել»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Ավարտելով իր եվրոպական շրջագայությունը՝ Բայդենը շաբաթ օրը Լեհաստանի մայրաքաղաքում հանդես է եկել ծավալուն ելույթով։
Շաբաթ օրը Դմիտրի Պեսկովը պատասխանել է Բայդենի այն հայտարարությանը, թե ԱՄՆ նախագահը չէ, որ պիտի որոշի, թե ով կլինի Ռուսաստանի Դաշնությունում իշխանության ղեկին։
Սպիտակ տունը պարզաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը։ Բայդենը Վարշավայում հրապարակային ելույթի ժամանակ ասել է, որ ՌԴ առաջնորդը «չի կարող մնալ իշխանության ղեկին»՝ նշելով, որ նա նկատի չի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում իշխանափոխություն։
Shantnews.am