Pfizer/BioNTech-ի պատվաստանյութը այսուհետ կիրառելի է 12 տարեկան և ավելի մեծ երեխաների համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռազմավարական խորհրդատվական փորձարկումների խումբը եկել է այն եզրակացության, որ Պֆայզր/ԲայօնԹեք (Pfizer/BioNTech) ընկերությունների արտադրության հակակորոնավիրուսային պատվաստանյութը կարելի է կիրառել 12 տարեկան և ավելի մեծ երեխաների համար:
«ԱՀԿ-ի փորձագետների ռազմավարական խորհրդատվական խումբը եզրակացրել է, որ 12-ից 15 տարեկան երեխաներին, որոնք բարձր ռիսկային խմբում են, ինչպես նաև պատվաստման առաջնահերթություն ունեցող այլ խմբերին, կարող է այս պատվաստանյութն առաջարկվել»,- ասված է ԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ։
Պֆայզր/ ԲայօՆԹեք (Pfizer/BioNTech) պատվաստանյութը գերմանական բիոտեխնոլոգիական BioNTech և ամերիկյան Pfizer դեղագործական ընկերությունների համատեղ արտադրությունն է: Պատվաստանյութն արտադրելիս ընկերությունները համագործակցել են նաև չինական դեղագործական ընկերության հետ: Պատվաստանյութը համարվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ հայտնի պատվաստանյութերից մեկը: Ամերիկայի Միացյալ Նահանգները օգտագործել է արդեն 600 միլիոն դոզա պատվաստանյութ, Մեծ Բրիտանիան 40 միլիոն, Ճապոնիան 120 միլիոն: Եվրահանձնաժողովն էլ այս տարվա մայիսից կնքել է երրորդ պայմանագիրը Պֆայզր/ ԲայօՆԹեք (BioNTech-Pfizer)-ի հետ, որի համաձայն՝ արտադրողները պետք է Եվրամիության անդամ բոլոր երկրների համար 2021 թվականի վերջից մինչև 2023 թվականը ընկած ժամանակահատվածում ապահովել 1,8 բիլիոն պատվաստանյութի չափաբաժին:
Պֆայզր/ԲայօՆԹեք (Pfizer/BioNTech) պատվաստանյութի բացասական կողմն այն է, որ այն նախատեսված է սառնարանում պահել Ցելսուսի սանդղակով մինուս 80 աստիճանի պայմաններում: Աղքատ երկրները պատվաստանյութի պահման համապատասխան պայմանները չունեն:
Ավելի վաղ Հայաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչներն էլ հայտնել էին, որ Հայաստանը նույնպես պատվաստանյութի համապատասխան պահման սառնարանային պայմանները չունենալու պատճառով չի կարող ձեռք բերել պատվաստանյութը: