Պատժամիջոցները «թանկացրել» են նաև եվրոպացիների կյանքը․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ նկատմամբ պատժամիջոցները եվրոպացիների կյանքը ևս «թանկացրել են»: Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները խարխլում են միության երկրների տնտեսությունները, հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդի նիստի արդյունքները։
«Բրյուսելի պաշտոնյաները հասարակ եվրոպացիներին են դատապարտում ոչնչացված սոցիալական մոդելի, էլեկտրաէներգիայի և վառելիքի չափազանց թանկ գների, սոցիալական նպաստների կրճատման՝ հօգուտ ռազմական բյուջեի, արագընթաց գնաճի և զանգվածային գործազրկության»,- ասված է գերատեսչության կայքում։
Փետրվարի 24-ին Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման հատուկ գործողությունը։ Դրանից հետո արևմտյան երկրները հայտարարեցին Մոսկվայի դեմ լայնածավալ սահմանափակող միջոցների մասին՝ առաջին հերթին բանկային և բարձր տեխնոլոգիական արտադրանքի ոլորտներում։ Շատ բրենդներ հայտարարեցին, որ դադարեցնում են իրենց գործունեությունը երկրում:
Կրեմլը այդ պատժամիջոցներն անվանել է «տնտեսական պատերազմ, որի նմանը երբեք չի եղել»: Միաժամանակ իշխանություններն ընդգծել են, որ պատրաստ են նման սցենարի և շարունակելու են կատարել սոցիալական պարտավորությունները։
Shantnews.am