Ամերիկյան կինոակադեմիան կուսումնասիրի Ուիլ Սմիթի կողմից «Օսկարի» մրցանակաբաշխության ընթացքում Քրիս Ռոկի դեմքին բռունցքով հարվածելու միջադեպը։ Այս մասին տեղեկանում ենք կինոակադեմիայի տարածած հայտարարությունում։

Հայտարարության մեջ ասվում է, որ Ամերիկյան կինոակադեմիան դատապարտում է ցանկացած բռնություն եւ հետաքննություն է սկսել Ուիլլ Սմիթի գործողությունների առնչությամբ։ Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ կքննարկվեն նաեւ կինոակադեմիայի՝ միջադեպի առնչությամբ ձեռնարկելիք հետագա քայլերը՝ ելնելով կինոակադեմիայի ստանդարտներից եւ կանոններից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն