Դերասան Ուիլ Սմիթը ներողություն է խնդրել հումորիստ Քրիս Ռոկից, ում դեմքին բռունցքով հարվածել էր «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ։ Նա իր արարքը բացատրել է նրանով, որ կորցրել էր ինքնատիրապետումը, եւ նաեւ ասել է, որ ճիշտ չի վարվել։

Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հայտարարվում էր լավագույն վավերագրական կինոնկար անվանակարգում հաղթողի մասին։

Ռոկը անհաջող կատակ էր արել Սմիթի կնոջ՝ Ջադի Պինկետ-Սմիթի հասցեին, հարցնելով, թե երբ կթողարկվի «Զինվոր Ջեյնը-2» կինոնկարը։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Պինկետ-Սմիթն ամբողջովին խուզել էր մազերը, քանի որ նրա մոտ, աուտոիմունային հիվանդությամբ պայմանավորված, սկսվել էր մազաթափություն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն