Մահացել է հաղորդավար Գեւորգ Եղիազարյանը
Մահացել է հեռուստահաղորդավար, հանդիսավար Գեւորգ Եղրազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հորիզոն հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջիջ։
«Սրտի խորը ցավով հայտնում ենք բոթը՝ կյանքից վաղաժամ հեռացել է բոլորիս կողմից սիրված հաղորդավար, մեր գործընկեր Գևորգ Եղիազարյանը: Նրա ընտանիքին, մտերիմներին ու նրա արվեստը գնահատող մարդկանց մեր խորը ցավակցություններն ենք հայտնում....»։
Վերջին տարիներին նա ապրում էր ԱՄՆ-ում։
Հաղորդավարի մահվան պատճառների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ։ Նրա ընտանիքը որոշում է կայացրել մարմինը տեղափոխել Հայաստան։
Գայաներ Ասլամազյանը հաղորդավարի հետ տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «2020-2021 I hate you …. Իմ լավ ու տաղանդավոր ընկեր՝ քո մեծ ու բարի սիրտը չդիմացավ....»։
Քրիստինե Պեպելյանը գրել է․ «Բարի ճանապարհ, Գեւ ջան»։
Մեկ ամիս առաջ հաղորդավարը գրառում էր կատարել, որում ասվում էր․ «Կյանքիսս ամեն վայրկյանն ապրելու եմ ինչպես վերջինը»։