Խաղաղության տարբեր ընկալումները. Մեր թշնամու համար խաղաղությունն այն է, երբ 1994-ին գծված սահմաններով Հայաստանում որևէ հայ չապրի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խաղաղ է նաև գերեզմանոցում։ Խաղաղություն էին ցանկանում մեր անմահացած և ողջ հերոսները` զինվորներն ու հրամանատարները, ովքեր ամեն ինչ արեցին, որ ունենանք ՀԱՂԹԱՆԱԿԱԾ խաղաղություն։

Մենք պարտավոր ենք հասնել ՀԱՂԹԱՆԱԿԱԾ խաղաղության, երբ էլ դա լինի: Հանուն մեր Եռաբլուրի: Հանուն մեր զավակների երկարաժամկետ անվտանգության: Որ թույլ չտանք մեր խաղաղությունը վերածվի պարզապես թշնամիների պատկերացրած խաղաղության: Կամ պարզապես գերեզմանոցի։

Հ.Գ. Ինչ էլ անենք, հազարամյակների կերտած աքսիոմներին չենք կարողանալու հակադրվել. ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Խաղաղությանը հասնելու ենք կա´մ Հաղթանակով, կա´մ պարզապես թշնամին մեզ գերզման կուղարկի` շրջելով հայոց պատմության վերջին էջը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն