Նորվեգիա-Հայաստան հանդիպման ընթացքում Վարազդատ Հարոյանն ու Արման Հովհաննիսյանը վնասվածքներ են ստացել
Նորվեգիա-Հայաստան հանդիպման ընթացքում վնասվածքներ ստացան Հայաստանի ազգային հավաքականի պաշտպաններ Վարազդատ Հարոյանը և Արման Հովհաննիսյանը, հայտնում է ՀՖՖ-ն։
Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել է աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով:
Նախնական հետազոտության արդյունքում Արման Հովհաննիսյանի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի հետին շրջանի մկանային պատռվածք:
«Առողջություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին»,-նշված է ՀՖՖ հաղորդագրության մեջ:
Shantnews.am