Սառը պատերազմը, որը վարում է Արեւմուտքը, չի ավարտվել, դրա ելքը շատ առումներով որոշվում է այստեղ եւ հիմա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային Խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչեւը։ 

«Հարկ է վերջնականապես գիտակցել, որ Ռուսաստանը զարգանում է Արեւմուտքի հետ թշնամական հարաբերությունների պայմաններում։ Եւ խնդիրը ներկայիս ուկրաինական իրադրությունը չէ, այլ պարզապես Արեւմուտքը առիթ էր փնտրում, որպեսզի առանց կանոնների մարտ սկսեր Ռուսաստանի դեմ։ Սառը պատերազմը չի ավարտվել եւ ոչ մի ակնթարթ, այն Արեւմուտքի կողմից վարվում է Արեւելքի դեմ, Հյուսիսի կողմից՝ Հարավի դեմ»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Կոսաչեւը։

Ռուս սենատորը գրում է, որ Ռուսաստանը, ինչպես նաեւ՝ Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի երկրները չեն դասվում ոչ լիբերալ Արեւմուտքի, ոչ ծաղկուն Հյուսիսի շարքին։ Սակայն, ըստ Կասաչեւի, Ռուսաստանը չի հասնելու ցանկալի ազատություններին ու բարեկեցությանը իր ազգային պետական շահերին դավաճանելու գնով։ Սառը պատերազմի ելքը, ըստ նրա, շատ առումներով որոշվում է հիմա եւ այստեղ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն