Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է մարտի 31-ին տեսաուղերձով դիմել Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի պատգամավորներին։ Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը հրապարակված հանդիպումների ժամանակացույցում։

Նշվում է, որ Ուկրաինայի նախագահի ելույթը կհաջորդի Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի և ընդդիմադիր (Ավստրալիայի աշխատանքային) կուսակցության առաջնորդ Էնթոնի Ալբանեսի ողջույնի խոսքին։

Սպասվում է, որ Զելենսկու ելույթը ուղիղ կհեռարձակվի Ներկայացուցիչների պալատի և Սենատի պատգամավորների համատեղ նիստի ժամանակ։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն