ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհիդից Ռուսաստանի հեռացումը վտանգավոր նախադեպ կլինի․ Գուտերեշի գրասենյակ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից (ՄԻԽ) Ռուսաստանի հեռացումը վտանգավոր նախադեպ կլինի, ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Ավելի վաղ մի շարք ամերիկացի սենատորներ Սպիտակ տանը կոչ էին արել հանդես գալ Ռուսաստանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու նախաձեռնությամբ։
«Դա կախված է անդամ երկրներից: Նրանք սահմանում են կանոններ այն կազմակերպության համար, որին անդամակցում են: Ինչևէ, ինչպես ասացի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համատեքստում, որոշակի մտահոգություն կա վտանգավոր նախադեպ ստեղծելու հետ կապված», – ասել է Դյուժարիկը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը ՄԱԿ-ի ՄԻԽ-ից բացառելու կոչերին:
Shantnews.am