Իրավիճակն Ուկրաինայի շուրջ խնդիրներ է ստեղծում ողջ աշխարհի համար, կապված պարենային ապահովվածության հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենը։ Նա մասնավորապես շեշտել է, որ խնդիրներ են սկսվելու ցորենի մատակարարումների հետ, ինչպես նաեւ էներգակիրների գնի հետ։ Բլինկենը հավելել է, որ Եվրոպային հարկ է սկսել էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիա իրականացնել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Թոմսոն Փիրին հայտարարել էր, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են բերել պարենամթերքների գնաճի եւ սովի։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն