Ռուսաստանը նպատակ ունի զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ: Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումը երկրների միջև հարաբերությունները բերում է նոր կայուն մակարդակի»,- ասել է դիվանագետը։

Բոչարնիկովի խոսքով՝ Բաքուն և Մոսկվան շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմամբ։

«Ռուսաստանն նպատակաուղղված է երկրների միջև դաշնակցային հարաբերությունների, բարեկամության, բարիդրացիության հետագա զարգացմանը»,- հավելել է նա։

Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը ստորագրվել է փետրվարի 22-ին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի բանակցություններից հետո։ Ինչպես նշել է Պուտինը, փաստաթուղթը նվիրված է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն