Երազում անգամ նման բան չէի կարող պատկերացնել. հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչը՝ ԵԱ-ում թիմային առաջին տեղը գրավելու մասին
Հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է Եվրոպայի առաջնությունից ստացած տպավորություններով։ Հիշեցնենք, որ մեր հավաքականը թիմային հաշվարկում առաջին տեղն է զբաղեցրել։
«Եվրոպայի առաջնությանը 48 երկրի ներկայացուցիչներ էին մասնակցում: Այդ պայքարում կարողացել ենք առաջինը լինել, երազում անգամ նման բան չէի կարող պատկերացնել: Իհարկե, Ռուսաստանի և Ուկրաինայի ուժեղ հավաքականների բացակայությունն ազդեց մրցակցության վրա: Նրանց ներկայությամբ, իհարկե, այսքան մեդալներ չէինք ունենա, բայց վստահ եմ՝ ձեռնունայն էլ չէինք վերադառնա: Սպասում էի, որ հաջող ենք մասնակցելու, բայց ոչ այսքան: Լավ պատրաստված էին մեր մարզիկները, ինչի համար առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց անձնական մարզիչներին»,- ասել է Սեյրան Նիկողոսյանը:
Shantnews.am