Հայաստանի փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում, մարտի 30-ին հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության ներդրումների նախարար Խեյրի Ամրի հետ։

Զրուցակիցները ներկայացրել են Հորդանանի և Հայաստանի ներդրումային միջավայրի առանձնահատկությունները, այդ թվում` խրախուսման մեխանիզմների լայն շրջանակը:

Հորդանանի Հաշիմյան Թագավորության ներդրումների նախարարը նշել է, որ 2020 թ. Երևանում կայացած Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը մեծ հետաքրքրություն է առաջացրել հորդանանցի ներդրողների շրջանում: Նախարար Ամրը նաև բարձր է գնահատել Հորդանանում հայկական համայնքի դերը պետության զարգացման գործում:

Ի հեճուկս համավարակի առաջ բերած սահմանափակումների՝ համագործակցության դինամիկայի ցանկալի մակարդակն ապահովելու նպատակով կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունը, իսկ ներդրումների նախարարը տեղեկացրել է մոտ ապագայում իր` գործարար համայնքի հետաքրքրված ներկայացուցիչների հետ Հայաստան այցելելու մտադրության մասին:

Երկուստեք կարևորվել է նման ակտիվ փոխգործակցությունը՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորություններ դիտարկելու տեսանկյունից:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն