Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 31-ին հրամանագիր է ստորագրել ռուսական բնական գազի համար վճարումները ռուբլով հաշվարկելու կարգի մասին:

«Ես ոչ բարեկամական երկրների հետ գազի առևտրի կանոնների վերաբերյալ հրամանագիր եմ ստորագրել։ Արևմուտքի երկրները պետք է ռուսական բանկերում ռուբլու հաշիվներ բացեն գազի վճարման համար»,- նշել է ՌԴ նախագահը։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պայմանագրերի խախտում կհամարի, եթե ոչ բարեկամական երկրներից գազի գնորդները հրաժարվեն վճարել ռուբլով, և գազի մատակարարման գործող պայմանագրերը կանգնեցվեն:

«Ռուբլով գազի մատակարարումների վճարման կարգի մասին որոշումը քայլ է դեպի ՌԴ ֆինանսական ինքնիշխանություն»,- եզրափակել է նախագահը:

Ավելի վաղ գազի դիմաց վճարումների անհնարինության մասին էին հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Նման հայտարարությամբ էին հանդես եկել նաև «Մեծ յոթնյակը» և Եվրոպական հանձնաժողովը:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն