Հրապարակվել է Բելգորոդի նավթապահեստին Ուկրաինայի ԶՈՒ ավիահարվածի տեսագրությունը
Սոցցանցերում տեսանյութեր են հրապարակվում, որոնք ներկայացնում են Բելգորոդի նավթի պահեստում պայթյունների պահը։ Կադրերում երևում է, թե ինչպես են կրակակետերը օդից թռչում ներքև, որից հետո պայթյուններ են որոտում։
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական սահմանին մոտ գտնվող Բելգորոդ քաղաքի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։ Պատճառն ուկրաինական զինուժի կողմից իրականացված ավիահարվածներն են։ Այս մասին հայտնել է Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Ավելի ուշ Գլադկովը հայտնել է, որ հրդեհը պայմանավորված է Ուկրաինայի զինված ուժերի ավիահարվածով։ Նրա խոսքով՝ ուկրաինական զինուժի երկու ուղղաթիռ է ներխուժել Ռուսաստանի տարածք։
«Նավթի պահեստում հրդեհը բռնկվել է ցածր բարձրության վրա Ռուսաստանի տարածք ներխուժած Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռից իրականացված ավիահարվածի հետևանքով։ Զոհեր չկան»,- գրել է նա։
Բելգորոդի նավթի պահեստում արդեն ութ նավթամբար է այրվում։
Tert.am