Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շարունակվել է մտքերի փոխանակությունը Լեռնային Ղարաբաղում  կայունության պահպանման հարցերի շուրջ: Հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրված եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նախօրեին Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը` շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն