Հակառակորդ թմրակարտելների միջեւ փոխհրաձգությունից հետո 18 տղամարդու դի է հայտնաբերվել, հաղորդում է Associated Press- ը:

Փոխհրաձգությունը տեղի է ունեցել  Սակատեկաս նահանգի մայրաքաղաքի գետնանցումից երկու առեւանգված ոստիկանի մարմինների կախված վիճակում հայտնաբերումից երկու օր անց, իսկ հարակից քաղաքում յոթ մարդ է գնդակահարվել:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Հալիսկոյի նոր սերունդը» (CJNG) եւ «Սինալոա» կարտելները պայքարում են նահանգի առանձին թաղամասերի նկատմամբ վերահսկողության համար:

Նահանգի կառավարությունը հայտարարել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է երեք ավտոմեքենա, որոնցից մեկն այրվել է:

Փոխհրաձգության վայր ուժայիններ են ժամանել:

«Հալիսկո» կարտելը համարվում է ամենամեծ եւ ամենադաժան հանցավոր կառույցը Մեքսիկայում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն