ԱՄՆ առևտրի նախարարությունն ընդլայնել է սահմանափակումները Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ Պատժամիջոցային ցուցակում ներառվել են 120 ձեռնարկություններ երկու երկրներից, ասվում է գերատեսչության հրապարակած փաստաթղթում։

Նշվում է, որ այդ կազմակերպությունների գործողությունները հակասում են ազգային անվտանգության կամ երկրի արտաքին քաղաքականության շահերին։

Երեկ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչ Քեյթ Բեդինգֆիլդը հայտարարել էր, որ ԱՄՆ նոր սահմանափակումներն ուղղված կլինեն ռուսական պաշտպանական, տիեզերական և ծովային ոլորտների թուլացմանը։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն