Գերմանիայի կառավարությունը դիտարկում է ռուս դիվանագետների «մեծ մասին» արտաքսելու հնարավորությունը։

Հետախուզական շրջանակներում հայտնի է, որ Ռուսաստանը Բեռլինում պահում է մեծ թվով ոչ պաշտոնական հետախույզների։

Գերմանիայի կառավարությունը չի բացառում «զգալի թվով» ռուս դիվանագետների արտաքսումը, որոնք կասկածվում են հետախուզական գործունեություն իրականացնելու մեջ։ Այս մասին գրում է Suddeutsche Zeitung-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Հրատարակությունը հայտնում է, որ արտաքին գործերի նախարարության քաղաքական տնօրեն Տերվեն Բելմանը G7 երկրների իր գործընկերների հետ այս շաբաթվա սկզբին կայացած համաժողովում խոսել է «լուծման փաթեթի» մասին, որը կարող է ներառել նաև Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների հավատարմագրումը չեղարկելու մասին։

«Գերմանիան կարող է երկրի ռուսական ներկայացուցչություններից արտաքսել նույն թվով աշխատողների, որքան վերջերս Բելգիան և Նիդեռլանդները, այսինքն՝ մոտ 20»,- ասվում է հոդվածում։

Սակայն, ինչպես նշում են լրատվամիջոցները, որոշումը պետք է կայացվի կանցլերի, արտաքին գործերի նախարարության և ներքին գործերի նախարարության միջև համաձայնությամբ, սակայն առայժմ դա հնարավոր չէ։ Կառավարությունում տարաձայնություններ կան։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն