Ֆլորիդայում բազմահարկ բնակելի շենքի փլուզման վայրում երկրորդ օրն ընթանում է որոնողափրկարարական աշխատանքները:

Ntv.ru կայքը գրում է, որ հարյուրավոր աշխատողներ շինարարական կռունկներով ապամոնտաժում են երկաթբետոնե կոնստրուկցիաների բեկորները, որոնց տակ կարող են մարդիկ լինել: Վերջին տվյալների համաձայն, ողբերգության զոհ է դարձել առնվազն 4 մարդ: Գրեթե 160-ը դեռ անհետ կորած են: Լոկալ հրդեհները և ուժեղ ծուխը խանգարում են նրանց որոնմանը:

Այժմ նահանգում արտակարգ դրության է մտցված, Միացյալ Նահանգների նախագահը նահանգապետին խոստացել է լրացուցիչ օգնություն: Կոլեկտիվ հայցադիմում է ներկայացվել բարձրահարկ շենքի սեփականատերերի դեմ: Քանդված տան բնակիչները պահանջում են 5 միլիոն դոլար փոխհատուցում:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն